Առանձնացված 1550 մահճակալ կա, իսկ ամբողջ երկրի ֆոնդը՝ մոտ 12.000 է. Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի հաշվարկներով - RadioVan.fm

Онлайн

Առանձնացված 1550 մահճակալ կա, իսկ ամբողջ երկրի ֆոնդը՝ մոտ 12.000 է. Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի հաշվարկներով

2020-05-05 15:46 , Общество, 1345

Առանձնացված 1550 մահճակալ կա, իսկ ամբողջ երկրի ֆոնդը՝ մոտ 12.000 է. Թորոսյանը՝  կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի հաշվարկներով

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համար առանձնացված մոտ 1550 մահճակալ կա, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։

Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։

Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445»,-գրել է նախարարը։

Նշենք՝ երեկ խորհրդարանում լրագրողների հարցին, թե մինչև մայիսի վերջ քանի՞ հաստատված դեպք է կանխատեսվում, Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ «10 հազարը իրատեսական սցենար է, և այն բարձր է այն իմաստով, որ բոլորի նկատմամբ չեն կարողանա վերահսկողություն սահմանել, և շատերին հիվանդանոցներից տուն կուղարկեն»։

Лента

Рекомендуем посмотреть