Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 112-ով՝ հասնելով 2619-ի։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, այսօր, ժամը 11-ի դրությամբ, աճել է նաև հիվանդությունից ապաքինվածների թիվը․ 40 նոր բուժված ունենք, ընդհանուր թիվը 1111 է։ Հիվանդությունից մահվան ևս 1 դեպք է գրանցվել՝ մահվան ելքերի թիվը դարձնելով 40։
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը 64-ամյա կին է, նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապահական գերատեսչության տվյալներով՝ նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հանրապետությունում այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։
Նշենք՝ աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 մլն 650 հազարին։ Worldometers-ի տվյալներով՝ բուժվածների թիվն անցել է 1 մլն 200 հազար 640-ը, մահացածներինը՝ 252 442-ի։