Երևանի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետվել երկու երեխաների հետ․ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի թիվ 91 շենքում։
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ահազանգը, որ նշյալ շենքի բնակիչը (Կարեն Մ.) 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 08:06-ի սահմաններում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, որը քաղաքացու հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: