ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվողքրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-տարածած հաղորդագրությունում մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: