ՀՀ-ում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2507 դեպք՝ վերջին մեկ օրում աճելով 121-ով: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ հիվանդությունից ապաքինվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 36-ով՝ հասնելով 1071-ի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 39:
Անդրադառնալով մահվան նոր դեպքերին՝ ՀՀ առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան, վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից միաժամանակ հայտնում են, որ վարակված ևս 4 անձ մահացել է այլ պատճառներով: Ըստ աղբյուրի՝ փաստացի բուժվողների թիվը1393 է, ընդահանուր արվել է 24 942 թեստ: