Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 125 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 2273-ի, բուժվածների թիվն ավելացել է 33-ով՝ հասնելով 1010-ի, հիվանդությունից մահվան ելքերի թիվն անփոփոխ է մնացել՝ 33:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակի ներկայիս պատկերը:
Ըստ այդմ՝ 454 հոգի թոքաբորբ ունի, 63 հոգի գտնվում է ծանր, 28-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության սարքին միացված է 5 հոգի։