Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:
«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունի»,-հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հիշեցնելով, որ առայսօր հայկական երկրորդ հանրապետությունում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են: