Նյու Յորքի թաղման բյուրոյի հարևանությամբ տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

Նյու Յորքի թաղման բյուրոյի հարևանությամբ տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել

2020-04-30 15:50 , Мир, 1126

Նյու Յորքի թաղման բյուրոյի հարևանությամբ տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել

Մի քանի տասնյակ մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել Նյու Յորքի Բրուքլինի թաղման բյուրոյի մերձակայքում։ Այդ մասին հայտնում է New York Times-ը՝ գրելով, որ hարևան տների բնակիչները բողոքել են ոստիկանությանը տհաճ հոտից:

Տեղանք ժամանած իրավապահները գտել են տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ: Պարբերականը գրում է, որ հուղարկավորությամբ զբաղվող կազմակերպությունները մեծապես ծանրաբեռնված են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի աճի պատճառով:

CNN-ը հստակեցնում է, որ խոսքը չորս բեռնատարի մասին է, որոնցում հայտնաբերվել է 60 դի։

Նշենք՝ Նյու Յորքը մի քանի շաբաթ է՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային բռնկման էպիկենտրոնն է համարվում։ Նյու Յորքի թաղման բյուրոները դժվարությունների են բախվել, քանի որ մարտի վերջից առ այսօր այդ քաղաքում կորոնավիրուսից շուրջ 23 474 մարդ է մահացել, այն դեպքում, երբ ողջ Ամերիկայում մահերի թիվը 61,669 է։

Ինչպես գրում է The Hill-ը, վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում կորոնավիրուսից առ այսօր ավելի շատ մարդ է մահացել, քան Վիտենամի պատերազմի ողջ ընթացքում: Դա վկայում են Ազգային արխիվիտվյալները։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի թիվն այս պահին միջազգային worldometers պորտալի տվյալներով 61 հազար 669 է, մինչդեռ Վիտենամի պատերազմի 20 տարիների ընթացքում զոհերի թիվը եղել է 58 հազար:

Лента

Рекомендуем посмотреть