ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու դիմաց պատշաճ փոխհատուցում ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն այսօր օրագարգային 9-րդ հարցով համապատասխան որոշում է կայացրել։
«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակներում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ հեռավորության համար սահմանված փոխհատուցման չափը չի բավարարում փակել զինծառայողի կատարած փաստացի ծախսերը, ինչը նաև բացասաբար է անդրադառնում թե զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման, և թե նրանց սոցիալական վիճակի վրա»,-նշված է նախագծի ընթացիկ վիճակը նկարագրող բաժնում։
Կատարվող փոփոխության և լրացման արդյունքում գործող կարգում սահմանված ծախսերի և լրացուցիչ ծախսերի համեմատական պատկերը հետևյալն է (զինծառայող/ընտանիքի անդամ).
1) 350-380կմ = 10600 դրամ (ավելացում՝ 600/300 դրամ)
2) 380-410կմ = 11000 դրամ (ավելացում՝ 1000/500 դրամ)
3) 410-450կմ = 11200 դրամ (ավելացում՝ 1200/600 դրամ)
4) 450-500կմ = 12000 դրամ (ավելացում՝ 2000/1000 դրամ)
5) 500-550կմ = 12400 դրամ (ավելացում՝ 2400/1200 դրամ)
6) 550-600կմ = 13000 դրամ (ավելացում՝ 3000/1500 դրամ)
7) 600-650կմ = 16000 դրամ (ավելացում՝ 6000/3000 դրամ)
8) 650-700կմ = 18000 դրամ (ավելացում՝ 8000/4000 դրամ)
9) 700 և ավելի կմ = 20000 դրամ (ավելացում՝ 10000/5000 դրամ):