Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի չափով պարգևատրում կտրվի։
Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստի օրակարգային 38-րդ հարցով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 2020 թվականի առաջին կիսամյակում 86,100.0 հազար դրամ հատկացնելու մասին որոշում է ընդունվել։
Հարցը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ պատերազմի 287 վետերան կա և նրանցից յուրաքանչյուրն այս որոշման արդյունքում 300 հազար դրամ պարգևավճար կստանա։