«Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134»․ նախարարը խոսել է առաջիկայի անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134»․ նախարարը խոսել է առաջիկայի անելիքների մասին

2020-04-30 13:34 , Общество, 1458

«Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134»․  նախարարը խոսել է առաջիկայի անելիքների մասին

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք: Գնահատականն այսօր կառավարության նիստում հնչեցրել է ՀՀ ռողջապահության նախարարը՝ անդրադառնալով հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերին։

Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջին 1 օրում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի փիվն աճել է 134-ով։ Այսպես՝ այսօր՝ ժամը 11-ի դրությամբ, կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին 24 ժամում աճել է 134-ով՝ հասնելով 2066-ի, հիվանդությունից ապաքինվածների թիվը 929 է, մահվան ելքերի թիվն ավելացել է 2-ով՝ դառնալով 32։ ՀՀ առողջապահության նախարարությունից անդրադառնալով մահվան նոր դեպքերին՝ մանրամասնում են, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան, նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ 6 քաղաքացու արհեստական շնչառական սարքեր է միացված, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Նախարարը շեշտել է, որ իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ առողջապահական համակարգը հավանաբար շուտով կանցնի ասիմպտոմ կամ շատ թեթև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։

«Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի: Մեկ մի դեպք ունենք, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել եւ այլ անձինք են վարակվել»,-ասել է առողջապահական գերատեսչության պատասխանատուն՝ հավելելով, որ կփորձեն ձգել ասիմպտոմ դեպքերը բուժկենտրոններում չվարելու օրը, քանի որ դա բերելու է հիվանդության հետագա տարածման։

Лента

Рекомендуем посмотреть