Գավառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գաբառւ բուժկենտրոն այցելած ՀՀ առողջապպահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա նշել է, որ կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում հսկողության տակ։
Նախարարի խոսքով՝ իրենց մտահոգում է այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել հենց բժշկական կենտրոնում։
«Դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում, հատկապեսբժշկական կենտրոնում։ Փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիների կյանքը, որոնց հետևից եկել էին հարյուրավոր քաղաքացիներ հաշիվներ պարզելու, այլև բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել այս ավերածություններիարդյունքում»,-նշել է Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ բժշկական սարքավորումները, բարեբախատաբար, չեն վնասվել։
«Այս բժշկական կենտրոնում ցուցաբերվում է անհետաձգելի օգնություն, ծննդօգնություն, դիալեզ, սարքավորումները վնասվելու դեպքում նաև այդ քաղաքացիների կյանքը կվտանգվեր։ Վնասվել են դռներ, լուսամուտներ, սանհանգույցներ, պատեր»,-ասել է նախարարը՝ նշելով, որ կփորձեն մոտակա օրերին արագ վերականգնել հիվանդանոցի բնականոն աշխատանքը։
Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, ջարդուփշուր են արել գույքը և դանակով կտրել են բուժկենտրոն տեղափոխված երկու մարդու պարանոցները: Ոստիկանությունից, սակայն, այսօր շեշտեցին՝ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել:
Գավառում տեղի ունեցած սպանության, բժշկական կենտրոն ներխուժման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ։