«Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին»․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ի պատասխան Մանե Գևորգյանի - RadioVan.fm

Онлайн

«Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին»․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ի պատասխան Մանե Գևորգյանի

2020-04-29 15:02 , Политика, 1249

«Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին»․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ի պատասխան Մանե Գևորգյանի

Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառմանը։

Նշենք՝ նախօրեին կատարած գրառման մեջ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքելով Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տարածած հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե «երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը»՝ նշել էր, թե կառավարությունը տեղեկություններ ունի, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսան է»։

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»,-նշված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть