Արցախում կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա, կորոնավիրուսի թեստավորումը շուտով կիրականացվի տեղում - RadioVan.fm

Онлайн

Արցախում կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա, կորոնավիրուսի թեստավորումը շուտով կիրականացվի տեղում

2020-04-29 14:54 , Общество, 1389

Արցախում կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա, կորոնավիրուսի թեստավորումը շուտով կիրականացվի տեղում

Կորոնավիրուսի թեստավորումը շուտով կիրականացվի Արցախում. հանրապետությունում կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա։ Արցախի տեղեկատվական շտաբի տարաածած տեղակատվությունից հայտնի դառնում, որ այդ մասին հնչեցվել է Արցախի Հանրապետության կառավարության՝ նախօորին կայացած նիստում։

Նշենք՝ կորոնավիրուսի թեստավորման համար հայկական երկրորդ հանրապետությունից նմուշառումներն ուղարկվում են Հայաստան։ Առ այսօր իրականացվել է 239 թեստավորում, հետազոտության արդյունքում վարակի 8 դեպք է հայտարաբերվել, 5-ը արդեն ապաքինվել են։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի կասկածով այդ պահին 12 անձ մեկուսացված է։

Лента

Рекомендуем посмотреть