Հայաստանում անցած 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1867-ի, բուժվածների թիվն ավելացել է 17-ով՝ հասնելով 866-ի, արձանագրվել է մահվան 1 դեպք՝ հիվանդությունից մահվան ելքերի թիվը հասցնելով 30-ի:
Անդրադառնալով մահվան նոր դեպքին՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ 67 տարեկան պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: