Փոքր բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատման արգելքը հանվել է - RadioVan.fm

Онлайн

Փոքր բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատման արգելքը հանվել է

2020-04-27 20:52 , Общество, 1649

Փոքր բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատման արգելքը հանվել է

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը:

Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ:

ՊԵԿ-ից միաժամանակ նշում են, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից երկշաբաթյա ժամկետում աստիճանաբար կհանվեն կորոնավիրուսի կանխարգելման ու պայքարի նպատակով երկրում մտցված սահմանափակումները, սակայն իրավիճակից կախված՝ դրանք կրկին կարող են կիրառվել:

Лента

Рекомендуем посмотреть