ՀՀ կառավարությունում քննարկվել է տեղաշարժի սահմանափակումները մեղմելու հնարավորությունները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունում քննարկվել է տեղաշարժի սահմանափակումները մեղմելու հնարավորությունները

2020-04-27 20:19 , Политика, 1231

ՀՀ կառավարությունում քննարկվել է տեղաշարժի սահմանափակումները մեղմելու հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքները:

Կառավարությունից հայտնում են, որ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Նշվում է, որ նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Лента

Рекомендуем посмотреть