Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում - RadioVan.fm

Онлайн

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

2020-04-27 19:31 , Общество, 1367

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։

«59 հիվանդներից զատ, 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար»,-ասված է Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի, բուժվածների թիվն ավելացել է 15-ով և հասել 848-ի, մահվան ելքերի թիվն ավելացել է 1-ով՝ մահացածների ընդհանուր թիվը դարձնելով 29-ը:

Лента

Рекомендуем посмотреть