Հայաստանում անցած 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1677-ի, բուժվածների թիվն ավելացել է 75-ով՝ հասնելով 803-ի, արձանագրվել է մահվան 1 դեպք՝ հիվանդությունից մահվան ելքերի թիվը հասցնելով 28-ի:
Անդրադառնալով մահվան նոր դեպքին՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ «71-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:
Նշենք՝ worldometers միջազգային պորտալի տեղեկատվության համաձայն՝ աշխարհում այս պահի կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեօքերի թիվը 2,843,594 է, հիվանդությունից ապաքինվել է շուրջ 809,935, մահվան ելքերի թիվը 197,770 է: