Հայաստանում անցած 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 73-ով: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1596-ի, բուժվածների թիվն ավելացել է 69-ով՝ հասնելով 728-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք՝ հիվանդությունից մահվան ելքերի թիվը հասցնելով 27-ի: Անդրադառնալով մահվան նոր դեպքերին՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ «պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: