Թուրքիայի խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և այդ հանցանքին անուն տալ․ Կարո Փայլան - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և այդ հանցանքին անուն տալ․ Կարո Փայլան

2020-04-24 15:50 , Политика, 1397

Թուրքիայի խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և այդ հանցանքին անուն տալ․ Կարո Փայլան

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց էլ Թուրքիայում կան փողոցներ, որ անվանակոչված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի անուններով։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ հայազգի պատգամավորը նշել է, որ հենց Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանությունն իրականացրած լինելու փաստի հետ։ Եվ միայն առերեսվելն է, ըստ Փայլանի, որ թույլ չի տա այդպիսի հանցագործությունների կրկնութուն։

«Ես վաղը խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և անուն տալ այդ հանցանքին...Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում»,-ասել է Փայլանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում։

Հիշեցնենք՝ 2019-ի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզմունք էր հայտնել, որ մեր ցավը դարձել է այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ Թուրքիան 105 տարուց ավել ուրանում է այն։ «Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,-գրել է Թուքիայի հայազգի պատգամավորը:

Лента

Рекомендуем посмотреть