Պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը այս տարի կանցկացվի օնլայն հարթակում - RadioVan.fm

Онлайн

Պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը այս տարի կանցկացվի օնլայն հարթակում

2020-04-22 23:32 , Культура, Шоу бизнес, 1191

Պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը այս տարի կանցկացվի օնլայն հարթակում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ վեց տարի շարունակ մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:

Իր ձևաչափով միակը համարվող այս նախաձեռնության շրջանակում մինչև 18 տարեկան պատանի ստեղծագործողները բաժանվելով երկու տարիքային խմբերի՝ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելնելով ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի առկայությունից և ազատ տեղաշարժվելու սահմանափակումներից՝ այս տարի մրցույթի ձևաչափը փոփոխել և դարձել է առցանց մրցույթ-փառատոն՝ միրզոյանական տոն` բացառելով երեխաների մոտ լրացուցիչ ընկճվածության առաջացումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

Ելնելով ազատ տեղաշարժման սահմանափակումներից՝ երեխաներն իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել առցանց տարբերակով՝ տեսագրելով և պատրաստի տեսագրությունն ուղարկելով մրցույթի պաշտոնական էջին (ցանկալի է՝ բարձր որակի, վերջնական պատկերը՝ հորիզոնական ստացված): Կարելի է ներկայացնել ցանկացած մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ՝ առավելագույնը 3 գործիքի համար (անսամբլային ստեղծագործությունները կարելի է ձայնագրել նաև առանձին-առանձին՝ միացնելով դրանք տեսաոմոնտաժի միջոցով): Նախագծի կազմկոմիտեի կողմից կընտրվեն լավագույն ստեղծագործությունները և կպատրաստվի միասնական տեսանյութ, որը Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց երեք հարթակում, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության (ներառյալ՝ մրցույթի): Հրապարակված տեսանյութում ընդգրկված բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում՝ արտակարգ դրության ավարտից հետո:

Лента

Рекомендуем посмотреть