ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, 90, 88, 86 տարեկան բուժվածներ էլ կան. նախարար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, 90, 88, 86 տարեկան բուժվածներ էլ կան. նախարար

2020-04-22 16:21 , Общество, 1424

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, 90, 88, 86 տարեկան բուժվածներ էլ կան. նախարար

«Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, միաժամանակ, տեղեկացնում է, որ ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է:

«Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:

Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել»,-մանրամասնել է նախարարը #ՄնաՏանը #ՀանունԾնողների հեշթեգով գրառման մեջ:

Հիշեցնենք՝ պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին 24 ժամում աճել է 72-ով՝ հասնելով 1473-ի, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով՝ դառնալով 633-ի, մահացածների ընդհանուր թիվը 24 է:

Лента

Рекомендуем посмотреть