«Իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու. Նախարարը՝ կորոնավիրուսի վարակի տարածման տեմպի մասին - RadioVan.fm

Онлайн

«Իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու. Նախարարը՝ կորոնավիրուսի վարակի տարածման տեմպի մասին

2020-04-21 15:51 , Общество, 1371

«Իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու. Նախարարը՝ կորոնավիրուսի վարակի տարածման տեմպի մասին

Ունենք կորոնավիրուսի վարակի աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում. վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը` արձանագրում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ բուժման մեջ գտնվողների թիվը ևս նույնն է, այն տատանվում է 700-800 սահմաններում:

«Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,-եզրափակել է #ՄնաՏանը #ԻնչքանԷլԴժվարԼինի #ՄիևնույննԷՄնա հեշթեգով գրառումը նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть