Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը այսօր ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1401-ի, բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 609-ի, գրանցվել է մահվան ևս 2 դեպք, մահվան ելքերի թիվը հասցնելով 24-ի:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն արդարդառնալով մահվան վերջին 2 դեպքերին՝ տեղեկացրել է, որ մահացածները 88 և 65 տարեկան կանայք են, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: