ՀՀ Արարատի մարզի Նարեկ համայնքում կանայք այլևս միմյանց սուրճի չեն հրավիրում, համայնքի բնակիչների մեծամասնությունն էլ իրենց այգիներում է. գյուղատնտեսական աշխատանքների շրջան է: Այդ մասին նշում են Հայաստանի համայնքների միությունից (ՀՀՄ)՝ հրապարակելով գյուղի անցուդարձից մանրամասներ։
հիմնադրվել է 1997 թվականին՝ միավորելով Հայաստանի բոլոր գյուղական ու քաղաքային համայնքները:
Հրապարակումից տեղեկանում ենք, որ այդ համայնքում այլևս կանգառներում մարդիկ չեն կուտակվում, ախտահանման աշխատանքներին զուգահեռ իրակացվում են նաև սոցիալական օգնության միջոցառումներ։
«Քանի որ համայնքում ունեն երկու միայնակ ծերունիներ, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ նրանց յուրաքանչյուրին տրվել է 10000- ական դրամ օգնություն»,-նշել է Նարեկ համայնքի կամավոր միավորման խմբի ղեկավար, աշխատակազմի քարտուղար Անիկ Հովհաննիսյանը։
Նշենք՝ Արարատի մարզը կորոնավիրուսի տարծման բարձր ցուցանիշ ունի․ վերջին տվյալների համաձայն՝ հաստատված վարակակիրների թիվն այդ մարզում 210 է, ապաքինվել է 61 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 դեպք։