«Մի՛ ծխեք․ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը»․ այս կոչով քաղաքացիներին է դիմել ՀՀ երկրորդ հանրապետության առողջապահական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ ծխելը ռիսկային է հատապես նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում։
Նշենք՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, հիվանդությունից ապաքինվել է 2 մարդ։
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը այսօր ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1339-ի, բուժվածների թիվն ավելացել է 35-ով՝ հասնելով 580-ի, մահվան ելքերը 22 է: