Արցախի նորընտիր նախագահը Հայաստանում է, հյուրընկալվում է բարձրաստիճան պաշտոնյաներին - RadioVan.fm

Онлайн

Արցախի նորընտիր նախագահը Հայաստանում է, հյուրընկալվում է բարձրաստիճան պաշտոնյաներին

2020-04-18 17:07 , Политика, 1178

Արցախի նորընտիր նախագահը Հայաստանում է, հյուրընկալվում է բարձրաստիճան պաշտոնյաներին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Կառավարության լրատվության վարչության հաղորդմամբ՝ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։

«Քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության ծրագրերը։ Վարչապետ Փաշինյանին մեկ անգամ ևս երախտագիտություն եմ հայտնել Արցախի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող հարցերում ցուցաբերվող անվերապահ աջակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահն այնուհետ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել և ամրապնդել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մի շարք ընթացիկ և պլանավորված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

«Բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի համատեղ ջանքերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման ու խաղաղ զարգացման գործում՝ ընդգծել եմ վերջին շրջանում նորագույն սպառազինությամբ բանակը համալրելու կարևորությունը»,-նախարար Տոնոյանի հետ հանդիպմանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախագահ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть