Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, այսօրվանից՝ ապրիլի 17-ից, Երևան քաղաքի Սպենդիարյան (Փարպեցի–Ս. Զորյան հատվածում) և Ս. Զորյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: