Կորոնավիրուսից պաշտպանող 2600 դիմավահան «Արմաթից»՝ շուրջ 50 բուժհաստատության - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից պաշտպանող 2600 դիմավահան «Արմաթից»՝ շուրջ 50 բուժհաստատության

2020-04-17 17:20 , Наука, HiTech, 1476

Կորոնավիրուսից պաշտպանող 2600 դիմավահան «Արմաթից»՝ շուրջ 50 բուժհաստատության

Արտակարգ դրության պայմաններում «Արմաթ» կրթական ծրագրի 72 խմբավարներն ապահովելով անվտանգության անհրաժեշտ բոլոր պայմանները`գործող 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործիքակազմի կիրառմամբ պատրաստել և Հայաստանի բոլոր մարզերի (այդ թվում՝ Արցախի) ու Երևան քաղաքի շուրջ 50 բուժահաստատություններին, ինչպես նաև Ջավախքի 4 բուժկենտրոններին, անհատույց կարգով հանձնել են 2600 դիմավահան: Նպատակը՝ օգնել առավել վտանգավոր միջավայրերում աշխատող բժիշկներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու գործում:

Պատասխանատուների փոխանցմամբ՝ գործընթացում խուսափել են ներգրավել «Արմաթի» սաներին՝ ելնելով նրանց ռիսկի չենթարկելու նպատակադրումից։

«Անհրաժեշտության դեպքում սաներից շատերը կարող էին ինքնուրույն իրականացնել դիմավահանների պատրաստման աշխատանքները՝ հենվելով «Արմաթում» ձեռք բերած գիտելիքի վրա»,-ընդգծվում է տարածած հաղորդագրությունում, որում նաև նշվում է, որ առկա 575 ինժեներական լաբորատորիաների 98 տոկոսն այս օրերին իրականացնում է հեռավար ուսուցման դասընթացներ:

««Արմաթն» ապացուցեց, որ իր կոնցեպցիան գործուն է ու ճիշտ։ Լաբորատորիաների բաշխվածությունը հանրապետությունով մեկ թույլ է տալիս ոչ միայն որակյալ կադրեր պատրաստել բոլոր մարզերում, այլև արտակարգ իրավիճակներում թե՛ «Արմաթի» տված գիտելիքը, թե՛ գործիքակազմն օգտագործել հասարակության բարօրության համար»,-նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը ձեռնարկել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը. 2020 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Лента

Рекомендуем посмотреть