Հայ գիտնականները մշակել են «Բիօքսիլ-2» մատչելի ախտահանիչը․ բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է դրա բարձր արդյունավետությունը - RadioVan.fm

Онлайн

Հայ գիտնականները մշակել են «Բիօքսիլ-2» մատչելի ախտահանիչը․ բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է դրա բարձր արդյունավետությունը

2020-04-16 00:20 , Наука, HiTech, 1378

Հայ գիտնականները մշակել են «Բիօքսիլ-2» մատչելի ախտահանիչը․ բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է դրա բարձր արդյունավետությունը

ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը և դրա արտադրության համապատասխան տեխնոլոգիա (աշխատանքների ղեկավար՝ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան): Այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիաից։

«Տեխնոլոգիական իրականացումը սկզբնական փուլում՝ 1 տոննա/օր արտադրողականությամբ, արդեն իսկ ներդրված է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փորձնական արտադրամասում: Ախտահանիչն անցել է մանրէասպան հատկությունների համապատասխան փորձարկումներ՝ ՀՀ Առողջապահու-թյան նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է ախտահանիչի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:

Հանրապետությունում ստեղծված ներկա արտակարգ իրավիճակում, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտն իր միջոցներով արտադրել է 1 տոննա ախտահանիչ միջոց, անհատույց տրամադրել ԱԻ նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:

Տարածվող կորոնովիրուսի համավարակի դեմ տարվող պայքարի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը այդ նպատակով պատրաստ է իրականացնել «Բիօքսիլ-2» ախտահանիչի մեծածավալ արտադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть