Հայկական էստրադայի մի շարք ներկայացուցիչներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնելով հանրահայտ «We are the World» երգի քավր տարբերակը: Երաժիշտներն այդպիսով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին, որոնք պայքարում են մարդկային կյանքեր փրկելու համար:
Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում:
Նախագծում ընդգրկված են Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Գոռ Սուջյանը, «Kami Friends Project»-ը, Անուշիկ Ալավերդյանը և այլք:
Նախաձեռնությունն իրականացրել է «Կամի» երաժշտական ակումբը, պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է: