էլեկտրասյուներին, ծառաբներին հայտարարություններ փակցնես՝ կտուգանվես 100 000 դրամով - RadioVan.fm

Онлайн

էլեկտրասյուներին, ծառաբներին հայտարարություններ փակցնես՝ կտուգանվես 100 000 դրամով

2020-04-14 19:22 , Право, 1777

էլեկտրասյուներին, ծառաբներին հայտարարություններ փակցնես՝ կտուգանվես 100 000 դրամով

Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի

-ընդհանուր օգտագործման տարածքներում,

-հենասյուների,

-էլեկտրասյուների,

-ծառաբների,

-քաղաքային կահավորանքների և ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Այդ մասին իրազեկող գրառում է կատարվել Երևանի Աջափնյակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: Միաժամանակ տեղեկացվում է, որ թվարկված սահմանափակումը շրջանցողները կտուգանվեն 100 հազար դրամով:

Հիշեցնենք՝ «Գովազդի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:

Ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած օրենքի պահանջը խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամով:

Лента

Рекомендуем посмотреть