Կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, 54 նոր ապաքինված, ևս 2 մահ. ՀՀ-ում ապրիլի 14-ի վիճակագրությունը - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, 54 նոր ապաքինված, ևս 2 մահ. ՀՀ-ում ապրիլի 14-ի վիճակագրությունը

2020-04-14 14:37 , Общество, 1161

Կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, 54 նոր ապաքինված, ևս 2 մահ. ՀՀ-ում ապրիլի 14-ի վիճակագրությունը

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով: Առողղջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1067-ի, բուժվածների թիվն ավելացել է 54-ով՝ հասնելով 265-ի, գրանցվել է մահվան ևս 2 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 16-ի:

Գրանցված մահվան դեպքերին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

«Ունենք չափազանց լուրջ շանս՝ ջարդելու համաճարակի ողնաշարը»,-առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վերլուծելով կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հիմա շատ մեծ բան է կախված յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունից:

Նա գործատուներին կոչ արեց իրենց ընկերություններում ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի հնարավոր լինի պահպանել վիրուսի տարածման տեմպի նվազումը։ Գործադիրի ղեկավարը, միաժամանակ, ներողություն խնդրեց քաղաքացիներին պատճառվող անհանգստությունների համար՝ հույս հայտնելով, որ կանխատեսվող շոգ եղանակը, պարետատան կողմից իրականացվող միջոցառումները, արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների արդյունքում վիրուսը կնահանջի։

Лента

Рекомендуем посмотреть