ՀՀ ուղարկված բուժպարագաներով արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման առնչությամբ Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանում է ներկայացրել. «Անադոլու» - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ուղարկված բուժպարագաներով արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման առնչությամբ Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանում է ներկայացրել. «Անադոլու»

2020-04-13 15:21 , Политика, 1341

ՀՀ ուղարկված բուժպարագաներով արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման առնչությամբ Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանում է ներկայացրել. «Անադոլու»

Պաշտոնական Անկարան Թուրքիայում Չինաստանի դեսպան Դենգ Լիից և Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարից պազաբանում է պահանջել Covid-19-ի դեմ պայքարի համար Հայաստան ուղարկված հումանիտար օգնության արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման առնչությամբ:

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ, որոնց արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով:

«Ընդ որում, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրությունը հետո է ավելացվել: Դեսպանը, ընգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել է, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, և արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին»-Թուրքիայի արտգործնախարարության տարածած տեղեկատվությունն է փոխանցում թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ, նշենք, թուրքական մամուլը սկանդալային էր որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը։

Лента

Рекомендуем посмотреть