Միայն ապրիլի 14-ին կթույլատրվի անձանց տեղաշարժը մշտական բնակության վայր՝ մեկնելու կամ վերադառնալու նպատակով - RadioVan.fm

Онлайн

Միայն ապրիլի 14-ին կթույլատրվի անձանց տեղաշարժը մշտական բնակության վայր՝ մեկնելու կամ վերադառնալու նպատակով

2020-04-13 14:54 , Общество, 1383

Միայն ապրիլի 14-ին կթույլատրվի անձանց տեղաշարժը մշտական բնակության վայր՝ մեկնելու կամ վերադառնալու նպատակով

Այսօրվանից՝ ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ, մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը մշակող արդյունաբերության հատվածում, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը, բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը, մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը, շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի շինարարության ավարտական փուլի աշխատանքների, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին` ժամը 00:01-ից մինչև 23:59-ը, թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը պաշտոնական վերջին տվյալների համաձայն հասել է 1039-ի:

Կառավարությունն առաջարկում է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ իրադրությունը:

Лента

Рекомендуем посмотреть