Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով: Առողղջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1039-ի, բուժվածների թիվն ավելացել է 14-ով՝ հասնելով 211-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ»,-ֆեյսբուքյան կր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Մահացածների ընդհանուր թիվն այդպիսով հասավ 14-ի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 814 մարդ: