ՀՀ-ում ապրիլի 13-ից մի շարք գործունեության տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն, ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ապրիլի 13-ից մի շարք գործունեության տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն, ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

2020-04-11 16:31 , Политика, 1329

ՀՀ-ում ապրիլի 13-ից մի շարք գործունեության տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն, ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ավելի ճիշտ՝ քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի: Հակառակ պարագայում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում»-այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի:

«Մենք միջոցներ ենք ձեռք առնելու, որ արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս խստորեն պահպանվի, մյուս կողմից` կոչ եմ անում, խնդրում՝ մեզնից յուրաքանչյուրը մնա հենց այդ ռեժիմի տրամաբանության և շրջանակների մեջ»,- նշեց վարչապետը:

Վարչապետն անդրադառնալով արտակարգ դրության ժամկետների երկարացմանը՝ նշեց, որ հասկանում ենք, որ այդ պայմաններում պետք է կարողանան հնարավորինս պահպանել տնտեսական կյանքը, ուստի որոշել են արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 13-ից, մի շարք գործունեության տեսակներ ամբողջությամբ թույլատրելի դարձնել:

«Ամբողջությամբ թույլատրելի կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային տեսակների արտադրությունը, ապրիլի 20-ից հետո՝ տեքստիլ, հագուստի արտադրության ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը»,-մանրամասնեց վարչապետը:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը ավարտվում է ապրիլի 14-ի 17:00-ին:

Лента

Рекомендуем посмотреть