Կաննի կինոփառատոնին մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը ռեժիսորից պահանջել ու ստացել է 6.8 մլն դրամ - RadioVan.fm

Онлайн

Կաննի կինոփառատոնին մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը ռեժիսորից պահանջել ու ստացել է 6.8 մլն դրամ

2020-04-10 16:52 , Право, 1469

Կաննի կինոփառատոնին մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը ռեժիսորից պահանջել ու ստացել է 6.8 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

«Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը 2016թ. սեպտեմբերից զբաղեցրել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակի հինգերորդ համարը զբաղեցրած Արմեն Ամիրյանը։ Նա պաշտոնավարել է մինչև 2018 թվականի մայիսի 2-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть