Ժամկետային զինծառայողը կալանավորվել է ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար - RadioVan.fm

Онлайн

Ժամկետային զինծառայողը կալանավորվել է ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

2020-04-07 19:08 , Право, 1301

Ժամկետային զինծառայողը կալանավորվել է ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ զինծառայող, Աբովյան քաղաքի բնակիչ Գարեգին Բաբակեխյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը:

Лента

Рекомендуем посмотреть