Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքն է իրականացվել. «Ռեդ Վինգս» ավիաընկերության օդանավն այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը՝ 15։40-ին, ուղղություն է վերցրել դեպի Երևան։
Նշյալ թռիչքով Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ավելի քան 200 ՀՀ քաղաքացիներ:
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Հիշեցնենք՝ «Ռեդ Վինգս»-ը Ռուսաստանի կառավարությունից ստացած թույլտվության համաձայն՝ նախօրեին դեպի Հայաստան կատարած առաջին չարտերային թռիչքով հայրենիք է վերադարձրել շուրջ 220 քաղաքացու, ովքեր «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են կարանտինային գոտիներ: