Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

2020-04-07 18:54 , Право, 1359

Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Քոչարյանի պահանջը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին, դատարանում Քոչարյանի ներկայացուցիչը փաստաբան Հայկ Ալումյանն է լինելու:

Այլ մանրամասներ ներկայացված չեն:

Лента

Рекомендуем посмотреть