Կարմիր լույսեր, իջեցված պետական դրոշներ․ Չինաստանում երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակը - RadioVan.fm

Онлайн

Կարմիր լույսեր, իջեցված պետական դրոշներ․ Չինաստանում երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակը

2020-04-04 17:50 , Мир, 1120

Կարմիր լույսեր, իջեցված պետական դրոշներ․ Չինաստանում երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակը

Չինաստանում այսօր երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհ դարձած հազարավոր մարդկանց հիշատակը. տեղական ժամանակով առավոտյան 10-ին ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցել , որից հետո ամբողջ երկրում հնչել են մեքենաների, գնացքների և նավերի ձայներ, իջեցվել են պետական դրոշները:

BBC-ի հաղորդմամբ՝ համաճարակի նախնական էպիկենտրոն Ուհանում բոլոր լուսացույցների վրա հայտնվել է կարմիր լույս, բոլոր տրանսպորտային միջոցները երեք րոպե կանգ են առել։

Իշխանությունները հայտարարել են, որ երեք րոպե լռությունը առիթ է՝ հարգելու «մահկանացու» 14 չինացի բժիշկների հիշատակը, ովքեր մահացել են իրենց աշխատանքը կատարելիս։

Տեղի իշխանությունները մեծարել են նաև Ուհանի հիվանդանոցի 27-ամյա բժիշկ Լի Վենլիանգին, ով համաճարակի վաղ փուլում փորձեց նախազգուշացնել վտանգի մասին, սակայն «կեղծ լուրեր տարածելու համար» հետապնդվեց ոստիկանության կողմից, իսկ փետրվարին ինքը վարակվեց կորոնավիրուսով ու մահացավ:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը բնորոշվեց որպես կորոնավիրուսի նոր տեսակ, որին տրվեց պաշտոնական անուն ՝ COVID-2019: Տարեվերջին սկիզբ առած վարակը Չինաստանում ավելի քան 3 հազար 300 կյանք է խլել, մահվան դեպքերի 75 տոկոսը արձանագրվել են համաճարակի էպիկենտրոնը դարձած Ուհանում: Ավելի քան 80 օր շարունակված խիստ սահմանափակումներից հետո` այդտեղ այժմ կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն: Մարտի 12-ին Հուբեյի՝ իշխանությունները հայտարարեցին կարանտինի ռեժիմը մեղմացնելու մասին։ Իսկ օրեր առաջ Չինաստանի իշխանությունները հայտարարեցին կորոնավիրուսի հաղթահարման մասին, վերջին օրերեին այդ երկրում կորոնավիրուսի տեղական դեպքեր չեն գրանցվել։ Երկրում նախօրեին 19 նոր դեպք է գրանցվել, որոնցից 18-ը` արտասահմանից ժամանածների շրջանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Ուհանը նոր հույս է տալիս ամբողջ աշխարհին։

Лента

Рекомендуем посмотреть