Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին Հայաստան կվերադարձնեն ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարթերային թռիչքով - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին Հայաստան կվերադարձնեն ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարթերային թռիչքով

2020-04-04 14:32 , Общество, 1629

Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին Հայաստան կվերադարձնեն ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարթերային թռիչքով

Բացառապես Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։

Նշվում է, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Տեղեկացվում է, որ թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից»։

Դեսպանությունից ընդգծում են՝ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի՝ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Лента

Рекомендуем посмотреть