Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում. Փաստաբանական թիմը բարձրաձայնում է՝ չհրապարակելով մանրամասներ առողջական վիճակից - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում. Փաստաբանական թիմը բարձրաձայնում է՝ չհրապարակելով մանրամասներ առողջական վիճակից

2020-04-03 16:41 , Право, 2063

Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում. Փաստաբանական թիմը բարձրաձայնում է՝ չհրապարակելով մանրամասներ առողջական վիճակից

Մարտի 9-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այդ մասին հայտնում են նրա փաստաբանական թիմից՝ նշելով, որ բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Նշվում է, որ փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաև առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

«Արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք»,-ընդգծված է Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից:

Лента

Рекомендуем посмотреть