Բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակցի տեղափոխումը կիրականացնեն Երևանի ավտոբուսները - RadioVan.fm

Онлайн

Բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակցի տեղափոխումը կիրականացնեն Երևանի ավտոբուսները

2020-04-03 14:13 , Общество, 1204

Բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակցի տեղափոխումը կիրականացնեն Երևանի ավտոբուսները

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ համայնքային ավտոբուսներով կազմակերպվելու է բուժաշխատողների տեղափոխումը:

Հայտարարությունում ասված է.

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով»:

Лента

Рекомендуем посмотреть