Կեսգիշերին հրազենային կրակոցից զինվոր է մահացել - RadioVan.fm

Онлайн

Կեսգիշերին հրազենային կրակոցից զինվոր է մահացել

2020-04-03 14:11 , Общество, 2123

Կեսգիշերին հրազենային կրակոցից զինվոր է մահացել

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть