Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում վերջին 24 ժամում ավելացել է 73-ով: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 736-ի: Հիվանդությունից մահվան ելքերի թիվը 7-ն է, բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի տվյալներով վարակվածների թիվը 663 էր։