ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ,
Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.
- ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
- լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
- ռեանիմատոլոգներ,
- բուժքույրեր,
- մայրապետեր:
Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով»: