«Նորք»-ում կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել - RadioVan.fm

Онлайн

«Նորք»-ում կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել

2020-04-01 21:29 , Общество, 1713

«Նորք»-ում  կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան ևս մեկդեպք:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,-գրել է նա:

Նշենք՝ այսօրվա՝ ապրիլի 1-ի ժամը 11։00-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի 571 հաստատված դեպք կա, բուժվում է 537 պացիենտ, վարակակիրներից 31-ն ապաքինվել են:

Лента

Рекомендуем посмотреть